33329 դիտում
15:35 28-07-2015
Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության դատաքննությունն անցնում է լարված մթնոլորտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 1in.am
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը, տեղեկացնում է [url=http://www.1in.am/1681407.html]1in.am[/url]-ը:
46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:
Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:
Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:
Նախորդ նիստին ամբաստանյալի պաշտպանը պահանջել էր, որ այս գործով երկրորդ մեղադրյալ Տիգրան Ասատրյանը անպայման ներկայացվի դատարան:
Ամբաստանյալ Իսահակ Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրանը մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսահակի մասից: Նրա խափանման միջոցը կալանավորումը չէ, Տիգրանն ազատության մեջ է:
Նա այս գործի շրջանակներում մեկ անգամ ներկայացել է դատարան, հարցաքննվել է: Պնդել է իր նախաքննական ցուցմունքները: Որպես մեղադրյալ՝ օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել է պատասխանել հարցերին:
Իսահակ Սարգսյանի շահերի պաշտպանը հայտարարել էր, որ մինչև Տիգրան Ասատրյանը չներկայանա դատարան, ինքը ոչ մի վկայի հարց չի տալու. «Եթե Ասատրյանը փախչում է, թող կալանավորեն, եթե մեղադրյալ է, թող բերեն, մեղադրյալն ո՞վ է, որ դատարան չի գալիս…»:
Այսօր դատարան էր ներկայացել Տիգրան Ասատրյանը: Կրքերի պարբերաբար շիկացման պայմաններում ընթացավ Ասատրյանի լրացուցիչ հարցաքննությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.1in.am/1681407.html]կայքում[/url]:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+