32728 դիտում
17:32 27-05-2017
Մինչ Աբովյանի քաղաքապետն ամպագոռգոռ հայտարարում է, թե զբոսայգիներում տեսախցիկներ է տեղադրելու՝ ծառերի գողերին բռնելու համար, «իր քթի տակ» ծառերի սպանդ է իրականացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարում էր, որ ինքը Աբովյան քաղաքում ծառերի նկատմամբ ոտնձգություններ կատարողներին հայտնաբերելու համար տեսախցիկներ է տեղադրելու զբոսայգիներում, իր քաղաքում օրեր առաջ ծառերի սպանդ են իրականացրել։
Անհայտ անձը կամ անձինք Հատիսի 1/19 հասցեի դիմաց կտրել են 2 հաստաբուն ծառեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ նշված հատվածում ցանկություն ունեն կառուցել ինչ-որ տաղավար։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Աբովյանի քաղաքապետ, «մեծն» Վահագն Գևորգյանը հետևություններ կանի և ծառերի նկատմամբ ոտնձգություն կատարողներին Կոտայքի ոստիկանների հետ կհայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուս քաղաքացիներին, ովքեր կփորձեն ծառերի սպանդ իրականացնել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+