211652_close_icon
views-count37623 դիտում article-date 13:05 10-02-2021

Մինչ քաղաքապետ Հայկ Մարությանը ամպագոռգոռ հայտարարում է, թե Երևանում զարգանում է զբոսաշրջությունը, «Էրեբունի» թանգարանում իրականացվել է ծառերի համատարած սպանդ, տարածքն էլ օգագործվում է որպես զուգարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սիրում է պատեհ-անպատեհ առիթներով հայտարարել, թե քաղաքային իշխանությունը աշխատանքներ է կատարում, որ տուրիզմը ոչ միայն Հայաստանում, այլև մայրաքաղաքում զարգանա։ 

Գաղտնիք չէ, որ երբ Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ, շատերը այցելում են նաև «Էրեբունի» թանգարան։ Սակայն այցելուները թանգարանի հարակից տարածքում ականատես են լինում հակասանիտարական վիճակի։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես են մարդիկ իրենց բնական կարիքները հոգում թանգարանի տարածքում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի միջնաբերդի և «Էրեբունի» թանգարանի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները քոքից կտրել են մոտ 15 ծառ, որոնք եղել են 3-7 տարեկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին արդեն տեղյակ են Ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ էլ ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերելու կատարողին կամ կատարողներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր