211652_close_icon
views-count31944 դիտում article-date 13:56 28-05-2017

Մոսկվայից Թուրքիայի հանգստավայր մեկնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում՝ ուղևորների ծեծկռտուքի պատճառով

Մոսկվա- Բոդրում ավիաչվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում: Այս մասին հայտնում է RBC-ն: Ուղևորներից մեկը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ վիճաբանություն է սկսել հարևանությամբ նստած ուղևորի հետ, ինչը վերածվել է իսկական ծեծկռտուքի: Ծեծկռտուք սարքած ուղևորը, ըստ երևույթին, մինչ թռիչքն էր արդեն հասցրել հարբել և որդեն օդանավում ծեծկռտուքի հեղինակ էր դարձել և խառնաշփոթ ստեղծել օդանավի սրահում: Օդանավի անձնակամը որոշել է վայրէջք կատարել Կրասնոդարի օդանավակայանում, որտեղ հարբած ուղևորին դիմավորել են իրավապահ մարմինները: Թուրքիա մեկնող օդանավը շարունակել է չվերթը:

Նմանատիպ նյութեր