30304 դիտում
13:03 29-05-2017
Մեր սահմաններն անառիկ պահող ՀՀ ՊՆ N 2 բանակային կորպուսի հրամանատարին փոխանցվեց օծված խաչվառը. ներկա էր Գեղարքունիքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առաջին Հանրապետության տոնի նախօրեին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տուն էին այցելել ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի մեծ թվով սպաներ ու զինվորներ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի անդամներ, մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 2 բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանին փոխանցվեց Սուրբ Մինաս Զորավարի խաչվառը, որը օծվել էր հոգևորականի կողմից։
Ելույթով հանդես եկան Պաշտպանության նախարարության հոգևոր հովիվը, բանակային կորպուսի հրամանատար Դ. Մանուկյանը։
Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Վարդենիսի քաղաքապետը և այլ հյուրեր։
Տեղի ունեցավ տոնական համերգ։ Մի խումբ զինվորականներ ու հոգևորականներ պարգևատրվեցին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)