1303 դիտում
19:20 29-05-2017
Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 15-ից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները շարունակել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրությունները: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու անակնկալ ստուգումները:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետին հանձնարարվել է նաև հսկողություն սահմանել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում 2016-2017 ուսումնական տարվա ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4627 դիտում
23:39 13-08-2016
Ավարտվում է երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում. լուսանկարներ
653 դիտում
17:46 18-05-2015
«Արի տուն» ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից
959 դիտում
19:03 04-09-2014
Ամռանը մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է երևանաբնակ 1175 երեխա
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան