211652_close_icon
views-count2299 դիտում article-date 19:46 30-05-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը: Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է և շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին և քննարկել փոխգործակցությունն այլ ձևաչափերով խորացնելու և ընդլայնելու հնարավորությունները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր