2517 դիտում
17:06 31-05-2017
Հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի մանրամասներին. Ստեփան Գրիգորյան
Հայաստանին ձեռնտու է, որ այս տարածքաշրջանում խաղացողները շատ լինեն. այստեղ լինի և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, որ միայնակ մի «հրեշի» հետ չմնանք. լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» քննարկումից առաջ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային իրավական համաձայնագրի մանրամասներին:
«Կարծես թե այն նոյեմբերին ստորագրվելու է, և այս միջոցառումը հենց դրան է նվիրված, որպեսզի ճշտենք, թե որքանով ենք համարձակ գնում դեպի նոյեմբեր, դեպի համաձայնագրի ստորագրում Արևելյան գործընկերության գագաթաժողովում»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Եվրամիությունը ֆինանսավորում և աջակցում է Հայաստանին, Հայաստանի կառավարությանը և հասարակությանը:
«Եվրոպայի հետ համագործակցությունը բազմակողմանի է և՛ տնտեսական ոլորտ, և՛ գիտության ոլորտ և այլն: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայի լուման այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է, բայց մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն ավելի շատ լինեն, ավելի ընդլայնված լինեն, և իրավական բազան ընդլայնենք, որի արդյունքում և՛ ֆինանսական ռեսուրսները կավելանան, և կապը զարգացած աշխարհի հետ կուժեղանա: Եվ դա չպետք է հակադրենք մեր համագործակցությանը Ռուսաստանի կամ ասենք՝ Իրանի հետ: Դրանք իրար հակասող չպետք է լինեն»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
17:43 23-01-2014
ԱՄՆ Պետդեպը տեղյակ չէ Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասներին
2218 դիտում
22:28 09-10-2024
ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. ամերիկյան լրատվամիջոց
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը