211652_close_icon
views-count3807 դիտում article-date 17:51 31-05-2017

Մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը: Մրցաշարի առաջին տուրում գրանցվեցին մի շարք անակնկալներ. առաջնության առաջին և երկրորդ դասակարգված շախմատիստները՝ Դավիդ Նավարան և Դմիտրի Անդրեյկինը, չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին, իսկ Ուկրաինան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Անտոն Կորոբովը պարտվեց իտալացի միջազգային վարպետ Պիեր Լուիջի Բասսոյին: Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը: Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղացին իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակից ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ: Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաև Գաբրիել Սարգսյանը: Եվրոպայի առաջնության առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Նմանատիպ նյութեր