211652_close_icon
views-count5107 դիտում article-date 18:36 22-12-2016

Բարերար Միքայել Արամյանցի տան նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել

Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել: Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին: Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնին պատրաստվելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրելու համար:

Նմանատիպ նյութեր