211652_close_icon
views-count2757 դիտում article-date 16:11 01-06-2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ապահովման համար. Շարպանտիե

Ֆրանսիան եռանդուն ջատագովներից մեկն է եղել, որ ՀՀ-ԵՄ բանակցություններ լինեն: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որովհետև որոշ երկրներ, գիտեք, խանդավառված չեն եղել: ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է այս տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ապահովման համար: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հարցին՝ կա՞ն գործոններ, որոնք կարող են խոչընդոտել շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը, ինչպես դա եղավ սեպտեմբերի 3-ին, դեսպանը պատասխանեց. «Համաձայնագիրը բավական ընդարձակ է, իր մեջ ներառում է համագործակցության մի շարք ոլորտներ: Ես հույս ունեմ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբեր ամսին, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»: Նա նշեց, որ համաձայնագրի տեքստը չի հրապարակվի այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթուղթը ստորագրված չէ:

Նմանատիպ նյութեր