2956 դիտում
17:30 01-06-2017
Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան
«Այս տարի նախատեսել են 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն ջանքեր են գործադրելու, որ մի փոքր ավելի բարձր լինի, ինչը լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Վարդան Արամյանն ասաց, որ ապրիլ ամսին 107.5 միլիարդ դրամի հարկեր են հավաքագրվել և ակնկալում են տարվա կտրվածքով հավաքագրել 1 տրիլիոն 197 միլիարդ դրամ։ Նա ընդգծեց՝ հետագա տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճ են նախատեսում՝ 4.7-ից մինչև 5.7 տոկոս։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ Վարդան Արամյանն ասաց, որ առաջին եռամսյակի ուղղակի ներդրումների ցուցանիշը հրապարակվել է և ունեն շուրջ 30 տոկոսանոց աճ:
«Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարի առաջին եռամսյակում կազմել են 14 միլիարդ 900 միլիոն դրամ, այս տարի շուրջ 5 միլիարդ դրամով ուղղակի օտարերկրյա ներդրումների աճ ունենք»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը