211652_close_icon
views-count4877 դիտում article-date 10:24 02-06-2017

Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանից ազատվելուց հետո նա հաջողացրել է, որ Արարատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվի իր մտերիմներից Նոր կյանք գյուղի նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ վերջինս գրեթե 17 տարի զբաղեցրել է Նոր կյանքի գյուղապետի պաշտոնը, սակայն ՏԻՄ վերջին ընտրություններում պարտվել էր։ ՀՀԿ-ականին չէր օգնել նաև այն հանգամանքը, որ Ավշարցի Գրիգորյան եղբայրները ամբողջ ընթացքում սատարել էին իրեն, իսկ նրանից ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նույնիսկ անձամբ էր շրջել ընտրատեղամասում և հետևել մրցապայքարին։ Սակայն, ինչպես ասում են, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, և Արարատի մարզպետը կարողացավ տիրություն անել անպաշտոն մնացած նախկին գյուղապետին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր