211652_close_icon
views-count4911 դիտում article-date 10:23 07-09-2016

Սարատակի գյուղապետին ցուցում է տրվել արագորեն վերացնել ընտրացուցակներում եղած թերությունները. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Շիրակի մարզի Սարատակ գյուղում ծավալվող իրադարձությունների շուրջ հրապարակումից օրեր անց գյուղապետին են այցելել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնք ստուգումներ են իրականացրել մեր նշված հասցեների և կեղծ գրանցումների կապակցությամբ։ Հայտնաբերվել էր, որ, իսկապես, գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն ապօրինաբար ուռճացրել է ընտրացուցակներն՝ իր օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Նրան ցուցում է տրվել արագորեն վերացնել ցուցակներում եղած թերությունները, ասել է թե՝ վերացնել հանցագործության հետքերը։ Միաժամանակ՝ գյուղապետին «վերադաս մարմինը» (մեզ չհաջողվեց պարզել, թե «վերադաս մարմին» ասելով, ում նկատի անեն գյուղապետի թիմակիցները) խիստ նկատողություն է տվել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այցելել են նաև թերթում նշված հասցեներով, զրուցել են գյուղացիների հետ ու պարզել են, որ նրանք անգամ տեղյակ էլ չեն եղել, որ գյուղապետն իրենց տների վրա մարդիկ է գրանցել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր