211652_close_icon
views-count47991 դիտում article-date 17:31 02-06-2017

Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 1-ին, Երևանի ճանապարհային ոտիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգարդությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Nissan մակնիշի 2 ավտոմեքենա՝ երկուսն էլ նույն թվերով, սակայն տարբեր տառերով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նշված ավտոմեքենաների վարորդները կեսգիշերին ավտոռալի են կազմակերպում մայրաքաղաքի մի քանի հատվածներուոմ, ինչն էլ անհանգստացնում է քաղաքացիներին, այդ թվում՝երեխաների, որոնց ծնողները հետո մեծ դժվարությամբ են կարողանում քնեցնել այդ աղմուկից արթնացած երեխաներին: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հերթական անգամ հորդորում են վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, որ գերձայնային ազդանշաններ չտեղադրեն ավտոմեքենաների վրա, հակառակ դեպքում՝ օրինախախտների ավտոմեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ», իսկ վարորդներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Երբ երեկ Nissan ավտոմեքենաները տեղափոխվելիս են եղել «գաի պլաշչադկա», վարորդների ընկերները կատակել են, ասելով՝ «Էս մեր Հենզելին ու Գրետելին ո՞ւր եք տանում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր