98110 դիտում
18:20 25-09-2017
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ Toyota Land Cruiser և Maserati ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Maserati մակնիշի և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ նշված ավտոմեքենաների վարորդների «ուղեղին փչել էր», որ կարող են կեղծ համարանիշներով շրջեն մայրաքաղաքում:
Toyota Land Cruiser-ի վրա տեղադրված է եղել A 001 AA 90, իսկ Maserati-ի վրա տեղադրված են եղել կեղծ գերմանական POX 006 համարանիշներ:
Նշված օրինախախտման համար 2 վարորդները ենթարկվելու են վարչական պատասխպանատվության՝ խոշոր չափի տուգանքով:
Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ, հորդորում է վարորդներին, որ ոչ միայն չխախտեն Ճանապարհային երթևեկության կաննոները, այլ նաև իրենց ավտոմեքենաներին չտեղադրեն կեղծ համարանիշներ:
Հակառակ դեպքում՝ օրինախախտները կարճ ժամանակում կհամոզվեն, որ ՃՈ աշխատակիցների շնորհիվ պարզվում է, թե ում օրն է 40 օր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47991 դիտում
17:31 02-06-2017
Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ