4460 դիտում
09:46 03-06-2017
Մարզպետարաններում զուգահեռ քննարկում են գյուղական դպրոցներն օպտիմալացնելու հարցը․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որքան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն քաղաքային դպրոցները միավորելու և խոշորացնելու մասին, մեր տեղեկություններով, դրան զուգահեռ մարզպետարաններում քննարկումներ ու աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքներում գործող դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ:
Նախարար Լևոն Մկրտչյանի՝ թեմայի շուրջ տարբեր առիթներով հնչեցրած մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ ինքը դեմ է գյուղերում գործող դպրոցները փակելուն, բայց մյուս կողմից էլ դրա ջատագով մարզպետարաններն իրավասու չեն վերջնական որոշում կայացնելու: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը:
«Ինձ համար սկզբունքային է, որ պետք է բնակավայրն ունենա դպրոց: Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող դպրոց և մեկ կմ-ի վրա գործում է մեկ այլ դպրոց, ու ճանապարհն այնպիսին է, որ հնարավոր է տեղափոխվել, այդ հարցը կարելի է դիտարկել: Բայց յուրաքանչյուր դեպքը պետք է հստակ լինի»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց Կրթության և գիտության նախարարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3197 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1465 դիտում
19:31 31-01-2014
Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արարատի և Կոտայքի մարզպետարաններում
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը