2609 դիտում
11:00 03-06-2017
ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել:
Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում և առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով: Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը և կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։
Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ հայորդիները ապագայում ևս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու: Այնուհետև «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը:
Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը և ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
21:56 10-06-2022
Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1444 դիտում
16:40 23-04-2019
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված