12165 դիտում
13:30 03-06-2017
Սերժ Թանկյանը Հայաստանում ռոք փառատոն կազմակերպելու մտադրություն ունի
System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանի մոտ «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո Հայաստանում ռոք փառատոն կազմակերպելու մտադրություն է առաջացել, հաղորդում է au.news-ը՝ հղում անելով France Press-ին։
Ս. Թանկյանը տեսաուղերձով շնորհավորել է «Ավրորա»-ի այս տարվա հաղթող ճանաչված աշխարհահռչակ բժիշկ Թոմ Քաթինային, իսկ AFP-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կցանկանայի ավելին անել Հայաստանի համար, օրինակ՝ երաժշտական փառատոններ կազմակերպել: Կցանկանայի Հայաստանը ներառել հայտնի կոլեկտիվների եվրոպական շրջագայություններում: Ես ինքս էլ շատ եմ ցանկանում միջազգային մասշտաբի երաժշտական փառատոն կազմակերպել: Ես ներգրավված եմ երկրի քաղաքական և սոցիալական կյանքում, կցանկանայի ներգրավվել նաև արվեստում»։
Նմանատիպ նյութեր
4466 դիտում
17:34 23-09-2016
Գյումրիում կկայանա մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը
Այս բաժնից
2764 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3274 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը