2677 դիտում
16:34 03-06-2017
Երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող. Կարինե Դանիելյան
«Մոլորակը մեր դեմ է դուրս եկել, քանի որ նրան հանգիստ չենք տալիս։ Մարդն ավելի ակտիվորեն է շահագործում բնությունը: Մեր օրերում աղետներն ու բնական տարերքները ասվածի վկայությունն են: Հայաստանն բնապահպանական խնդիրներին լուրջ չի վերաբերվում: Հետևաբար՝ հասկանալի է՝ ինչու է երկրում նման վիճակ»,- Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված քննարկմանն այսօր ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Բնապահպանը նկատեց, որ այս կամ այն ոլորտում ծրագիր կազմելիս հիմնականում ուշադրությունից դուրս են մնում բնապահպանական կետերը: Նա հավելեց, որ այս պահին ինքը փորձում է դրական միտումներ տեսել ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի մեջ:
«Երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող, և եթե վերոնշյալ ծրագիրն իրականացվի, գոնե տուրիզմի ոլորտում դրական առաջընթաց կգրանցվի»,- շեշտեց նա։
Կարինե Դանիելյանն ընդունելի չի համարում այն մոտեցումը, թե Էկոլոգիան, դրա պահպանումը հարուստ երկրներին է հարիր: Նա մատնացույց արեց, որ Հայաստանում մի շարք էլիտար շենքեր են կառուցվել, ինչը փողի պակասի մասին չի վկայում:
Նմանատիպ նյութեր
3880 դիտում
13:57 02-08-2018
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին
2786 դիտում
13:41 15-08-2022
Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին
4820 դիտում
22:36 20-12-2016
Խեցիների քարանձավը ծածկված է մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից