211652_close_icon

Լոնդոնի կրկնակի ահաբեկչության ականատեսները պատմել են տեսածի մասին

views-count8242 դիտում article-date 20:14 04-06-2017
Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության ականատեսները The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել են տեսածի մասին: «Մենք դրսում հովանոցների տակ նստած էինք, երբ միկրոավտոբուսը դուրս եկավ Լոնդոնի կամրջի մայթի վրա: Բոլոր սկսեցին վազել: Ես տեսա արնաշաղախ տղամարդու, բայց չգիտեի՝ ով էր նրան վիրավորել: Մենք ևս վազեցինք ապահով վայր գտնելու, թաքնվելու նպատակով, բայց մեզ չհաջողվեց: Վայրկայններ անց գետնին ընկած ու արնահոսող կնոջ տեսա»,- նշել է Բեթանի Աթքինը: Ահաբեկչությունների իրականացման պահին քաղաքը մարդաշատ է եղել: Շատերը բացօթյա սրճարաններում հետևելիս են եղել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:

Նմանատիպ նյութեր