Վայոց ձորի մարզի պարեկները իսկական անակնկալ էին պատրաստել կին գործընկերների և կին վարորդների համար․ վերջիններս խոստովանում էին, որ իսկապես անակնկալը ստացվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները գեղեցիկ ավանդույթ են դարձրել Մարտի 8-ին, կին վարորդներին և կին գործընկերներին շնորհավորելուց բացի նաև ծաղիկներ նվիրել։
Երեկ՝ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի կապակցությամբ ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի, վաշտի հրամանատարներ Գևորգ Գյուրջյանի և Արտակ Հակոբյանի գլխավորությամբ հերթական անակնկալը մատուցեցին։
Կին վարորդները անկեղծորեն խոստովանում էին, որ չէին էլ պատկերացրել, որ կարող է պարեկը կանգնեցնի տրանսպորտային միջոցը և վարչական պատասխանատվության կամ նախազգուշացում կատարելու փոխարեն ծաղիկ նվիրի ու բարի ճանապարհ մաղթի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի