211652_close_icon
views-count15322 դիտում article-date 20:17 05-06-2017

Սոչիում մեծ արագությամբ ընթացող կին վարորդի Volvo ամենագնացի բեռնախցիկից մանկահասակ 2 երեխա է ընկել ասֆալտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոչիում հետաքննություն է սկսվել ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով, որը տեղի է ունեցել Գորկու պողոտայում: Այս մասին հայտնում է Pravda.ru-ն: Ինչպես պարզվել է՝ մեծ արագությամբ ընթացող Volvo ամենագնացի կին վարորդը, անհայտ պատճառներով, 2 մանկահասակ երեխաներին նստեցրել է բեռնախցիկում: Մեծ արագությամբ ընթացող մեքենայի միջից երեխաները հայտնվել են երթևեկելի գոտում՝ բեռնախցիկի դռան բացվելու պատճառով: Կին վարորդը շարունակել է ընթացքը՝ չնկատելով տեղի ունեցածը, իսկ ականատեսները երեխաներին առաջին օգնություննն են ցուցաբերել՝ մինչ մայրը նկատել է երեխաների բացակայությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ տղա երեխան չի տուժել, իսկ 3-ամյա աղջիկը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր