90599 դիտում
10:32 06-12-2017
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 37-ամյա կին վարորդի Mercedes-ը, 28-ամյա կին վարորդի Mazda-ն ու 45-ամյա վարորդի Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են 37-ամյա Նաիրա Հովհաննսիյանի վարած Merecedes մակնիշի 79 AN 797 համարանիշի, 28-ամյա Ալլա Պետրոսյանի վարած Mazda մակնիշի 35 MO 234 համարանիշի և 45-ամյա Գուրգեն Ղարիբյանի վարած Volkswagen մակնիշի 15 SO 508 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+