211652_close_icon
views-count2835 դիտում article-date 14:36 07-06-2017

Վեդի. «Ջերմանիսի» ջուրը տեղ կհասնի անկորուստ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թերեւս, այսօր իսկ հաջողվի ավարտել 400 մետր երկարությամբ եւ 300 մմ տրամագծով պոլիէթիլենե նոր խողովակաշարի կառուցումը, որով «Վեդի» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ ջուր կմատակարարվի Վեդի քաղաքին: Ինչպես տեղեկացրեց Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, փոխարինվող մետաղյա խողովակաշարը ֆիզիկապես խիստ մաշված էր, ուներ վթարված հատվածներ, որի պատճառով վայրկյանում 8-10 լիտր ջրի կորուստ էր տեղի ունենում: Իսկ այդ լիտրերն ամռան շոգին վեդիցիների համար շատ կարեւոր են: Ճիշտ է, քաղաքի ջրամատակարարումն ընդհանուր առմամբ բավարար է, սակայն հոսակորստի բացառումը կբերի գրաֆիկի հետագա կայունացմանը: Ահա եւ ջանում է «Արարատ» տեղամասի կոլեկտիվը օր առաջ ավարտել նոր գծի կառուցումը: Իսկ ջուրը Վեդիում բոլորովին էլ վատը չէ, եւ նույնիսկ շատ լավն է՝ «Ջերմանիսի»: Բխում է այն «Խոսրովի անտառում, հետո 46 կմ-անոց ջրատարով գալիս է Ուրցաձոր, շարունակվում մինչեւ Դաշտաքար, այնուհետեւ ոլոր-մոլոր հասնում է Վեդի՝ ՕԿՋ: Այստեղ այն մի փոքր «դադար է առնում», հետո սրընթաց, «մեկ թռիչքով» լցվում է ներքաղաքային բաշխիչ ցանց: Ահա ջրատարի այս վերջին հատվածն է, որ ներկայումս փոխվում է: Ի դեպ, ջրագծի կառուցմանը զուգահեռ, վերջին 10 օրերին աշխատանքներ են տարվում նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարում: Այստեղ վերանորոգման առումով անելու բան կա թե շինարարական կոնստրուկցիաների մասով, թե սարքավորումների: Պատճառը մեկն է. պատկառելի տարիքն ու անհրաժեշտ խնամքի բացակայությունը: Բայց դե եղածը եղած է: ժամանակը թանկ է, հարկ է ջանքերն ուղղել կորցրածը վերադարձնելուն: Իսկ էլ ե՜րբ դա անել, եթե ոչ ամռանը, որի յուրաքանչյուր օր Վեոլիա Ջրի համակարգում ձգտում են օգտագործել առավել արդյունավետ: Եվ ոչ միայն Վեդիում, որի սպառողները արդեն հաջորդ շաբաթ կզգան լրացուցիչ լիտրերի իսկական արժեքը: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր