211652_close_icon
views-count3895 դիտում article-date 14:49 15-06-2017

Արցախում բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար ձևավորվել է 18 հրշեջ հենակետ

Ամեն տարի Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով բերքահավաքի ժամանակ, հրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և դրանց հնարավոր ծագման դեպքում հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու նպատակով ստեղծվում են օպերատիվ խմբեր` հանկարծակի ծագած դեպքերին արձագանքելու նպատակով: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/68098/berqahavaqi-ankorust-kazmakerpman-hamar-dzevavorvel-e-18-hrshej-henaket-aipts-pataskhanatu.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարական ուժերի վարչություն պետ, գնդապետ Սամվել Հայրումյանը: «Ծառայության տարածքային ստորաբաժանումներում նույնպես ծառայությունն ընթանում է ուժեղացված ռեժիմով: Հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով խոշոր ցանքատարածությունների մոտ ծավալվել է 18 հրշեջ հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն մինչև բերքահավաքի ավարտը: Մարտունիում և Քաշաթաղում ծավալվել է 3-ական, Հադրութում, Մարտակերտում և Ասկերանում 4-ական հենակետեր: Հատուկ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ ծառայությունների միջև փոխհամագործակցությունը մեծացնելու համար, որպեսզի ապահովվի բերքահավաքի ժամանակին և անկորուստ կազմակերպումը»,-ասել է Ս. Հայրումյանը:

Նմանատիպ նյութեր