1677 դիտում
18:04 07-06-2017
Հայաստանը մարդկային զարգացման սանդղակում զիջում է Իրանին, Վրաստանին, Թուրքիային և Ռուսաստանին. զեկույց
2015թ. Հայաստանի Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) 0.7431 է: Մարդկային զարգացման սանդղակում 188 երկրների և տարածքների թվում Հայաստանն այս ցուցանիշով 84-րդ տեղում է: Այս մասին նշված է 2016 թվականն ամփոփոխ «Մարդկային զարգացում բոլորի համար» զեկույցում, որն այսօր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակում ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն:
«Մարդկային զարգացման հայեցակարգը մարդակենտրոն է, և մարդը դրա շարժիչ ուժն ու շահառուն է: Չնայած ընդհանուր առմամբ մեծ առաջընթացին, ողջ աշխարհում դեռևս 200 միլիոն մարդ գործազուրկ է, որոնցից 73 միլիոնը՝ երիտասարդներ: 2015 թ. հակամարտությունների պատճառով 65 միլիոն մարդ ստիպված լքել է իր տունը: Այս ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձրն է»,- ասաց Բրեդլի Բուզետոն:
Հայաստանի դեպքում 1990-2015 թվականների միջև ՄԶՀ-ն աճել է 17.2 տոկոսով, կյանքի տևողությունն ավելացել 7 տարով, իսկ կրթության ակնկալվող տևողությունը՝ 2 տարով, մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը գրանցել է 122 տոկոս աճ:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ՄԶՀ-ն ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցողների երկրների միջին 0.756 ցուցանիշից: Հայաստանի հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համապատասխանաբար 69,70, 71 և 78-րդ տեղում են, իսկ Ռուսաստանը՝ 49-րդ:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կարծիքով այս զեկույցը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես է զարգացել Հայաստանը, որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը. «Հայաստանը գտնվում է երկրորդ բարձր զարգացման համաթիվ ունեցող երկրների թվում, ունի որոշակի զարգացման միտում, սակայն երբ նայում ենք տարածաշրջանը ու համեմատում, ակնհայտ է, որ մեծ աշխատանք ունենք կատարելու»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
4542 դիտում
09:12 06-09-2017
Առողջապահության նախարարը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6. «Ժողովուրդ»
2083 դիտում
20:05 20-10-2022
Նիկոլը Հայաստանը այսօր-վաղը փաստացի կարող է միացնել Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին. Է. Շարմազանով
2486 դիտում
09:08 11-06-2016
Արևմուտքը Ռուսաստանին է զիջում ղարաբաղյան գործընթացում դոմինանտությունը. «168 Ժամ»
Այս բաժնից
1009 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1093 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1363 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ