23648 դիտում
11:17 08-06-2017
Երևանում 36-ամյա մոտոցիկլավարը Honda-ով Ֆրանսիայի հրապարակում մխրճվել է Ռոդենի արձանի տարածք. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 34 շենքի բնակիչ՝ 36-ամյա Արշակ Ասատուրյանը իր վարած Honda մակնիշի AA 627 համարանիշի մոտոցիկլով Ֆրանսիայի հրապարակում բախվել է Օգուստ Ռոդենի հեղինակած արձանի շրջանաձև բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ասատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավագ հետաքննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
12:59 15-03-2023
Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանի տեղը. վերջինս կտեղափոխվի
17611 դիտում
12:42 28-07-2020
Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ