211652_close_icon
views-count2983 դիտում article-date 09:09 09-06-2017

Թերեզա Մեյը վերընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նախօրեին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրվել է Թերեզա Մեյը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշված պաշտոնում վերընտրվելուց հետո կարճ ելույթում Մեյը վստահեցրել է իր կողմնակիցներին, որ պահպանողականների ղեկավարումը Brexit-ից հետո երկրին կբերի կայունություն և կապահովի շահավետ պայմաններ։ «Եթե Պահպանողական կուսակցությունը ձեռք բերի խորհրդարանի մանդատների մեծ մասը, ապա մեր խնդիրը կլինի երկրին կայունություն բերելը։ Իմ վճռականությունը նույնպիսին է, ինչիսին առավոտյան էր»,-ասել է նա։ Էքզիթ փոլի արդյունքներով՝ լեյբորիստները ստացել են 204, պահպանողականները՝ 194 մանդատ, անկախ թեկնածուները՝ 20, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 29 և Լիբերալ-դեմոկրատները՝ 9 մանդատ։

Նմանատիպ նյութեր