211652_close_icon
views-count2140 դիտում article-date 21:14 24-05-2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուրբաթ օրը հայտարարեց պաշտոնից իր հրաժարականի մասին: Այս փաստը Մեծ Բրիտանիան տանում է դեպի ավելի մեծ քաոս, երբ այն ուղիներ է որոնում Եվրոպական միությունից դուրս գալու համար: Հրաժարականի պատճառն այն էր, որ Մեյին չհաջողվեց խորհրդարանին համոզել, որ այն ընդուներ Միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով իր ներկայացրած ծրագիրը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4931182.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Թերեզա Մեյն իշխանության էր եկել 2016 թվականին այն բանից հետո, երբ անցկացված հանրաքվեի ժամանակ երկրի բնակչության մեծ մասը քվեարկեց Բրէքզիթի` Մեծ Բրիտանիան Եվրոպական միության կազմից դուրս բերելու առաջարկի օգտին: Հանրաքվեի արդյունքներն այն ժամանակ ստիպել էին Բրէքզիթի դեմ հանդես եկող նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնին ներկայացնել հրաժարական: Այսօր անհամաձայնության պատճառով էլ հրաժարական է ներկայացնում Բրէքզիթի պահանջով իշխանության եկած Թերեզա Մեյը: Մեյը երեք անգամ էր փորձել Բրէքզիթի հարցով Եվրոպական միության հետ կնքած իր գործարքի շուրջ ստանալ խորհրդարանի անդամների մեծամասնության աջակցությունը: Նրա Պահպանողական կուսակցությունը հունիսի 7-ից պիտի ընտրի նոր վարչապետ, մի գործընթաց, որը կարող է տեւել մի քանի ամիս: Սպասվում է, որ կուսակցության մեկ տասնյակից ավելի օրենսդիրներ կներկայացնեն իրենց թեկնածությունը: Նրանց մեծ մասը պահանջում է ավելի կարծր դիրքորոշում ընդդեմ Բրյուսելի: Սակայն, ինչպես վերլուծաբաններն են ասում, Եվրոպական միության ղեկավարությունն էլ չի պատրաստվում Լոնդոնին տալ հեշտությամբ դուրս գալու հնարավորություն: Այժմ թեկնածուներից շատերն ասում են, թե Մեծ Բրիտանիան պիտի դուրս գա Միությունից առանց գործարքի, եթե այն զիջումների չգնա: Այս տեսակետն ունեցող թեկնածուների շարքում է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Մինչեւ պաշտոնը թողնելը, Թերեզա Մեյը Լոնդոնում հունիսի սկզբին ընդունելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Նմանատիպ նյութեր