211652_close_icon
views-count7520 դիտում article-date 09:57 09-06-2017

Պատերազմը հանկարծակի չի սկսվում՝ կարծում է Ալբերտ Բազեյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: Նրա կարծիքով՝ պատերազմը մոտ է, և նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Ինչպես նկատել է պարոն Բազեյանը՝ պատերազմը հանկարծակի չի սկսվում, պետք է լինի զինաշարժ, զորքերի տեղաշարժ: Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա նրա խոսքով՝ դա լիարժեք պատերազմ չէր, այլ ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր: Պարոն Բազեյանը հայտնել է, որ ինքը քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունի, իսկ հասարակական… «բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր