211652_close_icon
views-count1189 դիտում article-date 16:52 25-09-2023

Իշխանության յուրացման և Փաշինյանի մահափորձի նախապատրաստման մեղադրանքներն Ալբերտ Բազեյանը չի ընդունում

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ու ևս 7 հոգու ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծել է՝ իշխանության յուրացումը կազմակերպելու մեջ մեղադրվող Բազեյանի մեղադրականում գրված է նաև, որ նա մտադիր է եղել մահափորձ կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց չի հասցրել։ Այլ մանրամասների մահափորձի մասով փաստաբանը տեղյակ չէ, ասել է միայն, որ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իրեն համարում է քաղաքական բանտակյալ, որին իշխանությունը բանտարկել է՝ ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված։

Գևորգ Մելիքյանը փոխանցել է նաև, որ ԱԱԾ-ն այսօր դիմել է դատարան՝ Բազեյանին կալանավորելու համար։

Նմանատիպ նյութեր