211652_close_icon
views-count7337 դիտում article-date 22:24 09-06-2017

ԱՄՆ դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կարող է ստել

Հունիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունքներ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին: Նա հեռացվել է իր պաշտոնից մեկ ամիս առաջ նախագահ Թրամփի կողմից: Կասկածներ են առաջացել, որ այդ որոշումը կապված էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության հետ, որը վարում էր բյուրոն: Ահա թե ինչ է հայտնի դարձել Ջեյմս Կոմիի ցուցմունքներից. – ՀԴԲ-ն կասկածներ չուներ, որ Ռուսաստանը փորձել է կիբերհարձակումներ կազմակերպել ավելի քան հարյուր ամերիկյան կազմակերպությունների դեմ: Դա տեղի է ունեցել վերջին երկու տարվա ընթացքում ռուսական ղեկավարության իմացությամբ: – Նախագահ Թրամփն ուղղակի ցուցումներ չէր տալիս, սակայն «հույս էր հայտնում», որ ՀԴԲ-ն կդադարեցնի ազգային անվտանգության գծով նախագահի նախկին օգնական Ֆլինի հանդեպ հետաքննությունը ռուս պաշտոնյաների հետ նրա կապերի վերաբերյալ: – Ջեյմս Կոմին ուղղակիորեն մեղադրել է նախագահ Թրամփին փաստերի խեղաթյուրման համար՝ վերջինիս հայտարարությունները ՀԴԲ ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին անվանելով «ուղիղ սուտ»: Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այն վարում է Սենատի հետախուզության կոմիտեն և հատուկ դատախազն արդարադատության նախարարությունից: [url=https://jam-news.net/?p=43328&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր