211652_close_icon
views-count2005 դիտում article-date 15:07 02-06-2017

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացված Ջեյմս Քոմին ելույթով հանդես կգա Կոնգրեսում

ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հունիսի 8-ին կներկայանա Կոնգրես, որտեղ պատասխանելու է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին, հաղորդում է Reuters-ը։ Սպասվում է, որ Քոմին մեկնաբանելու է տեղեկությունն այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է համոզել իրեն, որպեսզի նա դադարեցնի նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի հանդեպ հետաքննությունը, ով արդեն իսկ հեռացել է այդ պաշտոնից Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած կապերը թաքցնելու համար։ Նախօրեին CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Քոմին պատրաստ է պատմել այն մասին, թե ինչ է քննարկել Թրամփի հետ։

Նմանատիպ նյութեր