211652_close_icon
views-count10897 դիտում article-date 17:30 11-06-2017

Անակնկալ պատերազմի հավանականությունը գրեթե բացառվում է. Մասիս Մայիլյան. Tert.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը փակուղու մեջ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան. ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը մեծ հարված հասցրեց բանակցություններին՝ նախաձեռնելով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը: «2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնցից Ադրբեջանը հրաժարվեց: Նման հանդիպումները դարձան անիմաստ, որովհետև պայմանավորվածություններն այդպես էլ չէին կատարվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են հակամարտող կողմերի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, որը ևս չէր հաջողվում: Տեղի ունեցավ մեկ ոչ ֆորմալ հանդիպում դեկտեմբերին: Այն, որ նախարարների մակարդակով անգամ դժվար է հանդիպում կազմակերպել, խոսում է իրավիճակի բարդության մասին»,- ասաց Մասիս Մայիլյանը: ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով՝ Արցախն անում է ամեն ինչ՝ զսպելու հակառակորդին, որպեսզի պատերազմական իրավիճակ չստեղծվի: «Բոլորս ակնկալում ենք, որ ի վերջո կստորագրվի Խաղաղության մասին պայմանագիր: Բայց հասկանում ենք, որ փակուղային վիճակ է, ադրբեջանական կողմը դրան պատրաստ չէ, հակառակը՝ ռազմական ուժի տեսանկյունից են փորձում խոսել մեզ հետ, իսկ մեզ մնում է՝ զսպել նրանց այս պայմաններում»,- ասաց Մասիս Մայիլյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/11/masis-mayilyan/2398864]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր