211652_close_icon
views-count23490 դիտում article-date 09:37 12-06-2017

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պարային խմբերի մրցանակաբաշխություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 11-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պարային խմբերի մրցանակաբաշխություն։ Մրցանակների հանձնման արարողությունը կատարում էր «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանը՝ թատրոնին իրենց աջակցությունը ցուցաբերելու և միջոցառումներին պարբերաբար մասնակցելու համար։ Մրցանակաբաշխության ընթացքում պարային տարբեր համարներով հանդես եկան Վանաձորի լավագույն պարային խմբերը։ Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան վանաձորցի հաղորդավար-երգիչ Գրիշա Հարությունյանը և երգչուհի Անի Բոշյանը։ Մրցանակաբաշխության հատուկ հյուրերից էին Լոռու մարզի մարզպետարանի մշակույթի բաժնի ավագ մասնագետ Վալյա Լոռյանը և բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+

Նմանատիպ նյութեր