211652_close_icon
views-count4487 դիտում article-date 17:54 12-06-2017

Ուկրաինայում արգելվել են Գեորգիևյան ժապավենները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով այսուհետ կարգելվի երկրում Գեորգիևյան ժապավենների պատրաստումը, նրա քարոզչությունը և օգտագործումը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պորոշենկոյի պաշտոնական կայքին։ Այս տարվա մայիսի կեսին Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը վարչական պատասխանատվության կենթարկի նշված ժապավենը կրողին, եթե նա այն օգտագործի հանրային վայրում։ Տուգանքի չափ է սահմանվել 850-2500 գրիվենը։ Օրենքը կրկնակի խախտողին սպառնում է 2550-ից մինչև 5100 գրիվեն տուգանք կամ վարչական կալանք մինչև 15 օր։ Օրենքը, այդուհանդերձ, չի տարածվում Հայրենական պատերազմի վետերանների վրա։

Նմանատիպ նյութեր