4258 դիտում
20:24 12-06-2017
ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են, որ Հայաստանը սերտացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. Ջեյմս Ապաթուրայ
«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ասպարազեներում առաջնորդվում է լայն շրջանակային համագործակցությամբ: Մենք գերազանց գործնական համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանի բերած նպաստի համար Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ մեր գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«Իմ այցը Երևան ունի երկու շեշտ՝ մեկը քաղաքական փոխանակություն անցկացնելն է: Տարածաշրջանում մի շարք զարգացումներ կան, որոնք հետաքրքրական են դաշնակիցների համար: Դաշնակիցները ողջունում են Հայաստանի տեսակետները, կարծիքը: Ակնկալում ենք, որ բարձր մակարդակի քաղաքական փոխանակությունը կանոնավոր կլինի: Երկրորդ նպատակը գործնական համագործակցության շտկումներն են: Ապշեցուցիչ առաջընթացի ցատկեր չենք ակնկալում, բայց կան գործնական հարաբերություններ»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին պայմանագրին, որը կստորագրվի նոյեմբերին, ապա Ապաթուրայն ասաց, որ ՆԱՏՕ անդամ բոլոր Դաշնակիցները կողջունեն փաստաթղթի ստորագրումը, որովհետև բոլորը կցանկանային, որ Հայաստանը սերտացներ Արևմուտքի հետ հարաբերությունները նույնքան, որքան մյուս ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4278 դիտում
19:33 12-06-2017
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները սատարում են ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
1725 դիտում
16:31 06-11-2015
Լուկաշենկոն հայտնել է, որ պատրաստ է նոր, մաքուր էջից սկսել Արևմուտքի հետ հարաբերությունները
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան