211652_close_icon
views-count4278 դիտում article-date 19:33 12-06-2017

ՆԱՏՕ-ի բոլոր անդամները սատարում են ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներից երկուսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում են ներառված: ՄԽ համանախագահների գործողություններն ակնհայտ է, որ նվիրված են խաղաղ հանգուցալուծումը գտնելուն: ՆԱՏՕ քաղաքականությունը հետևյալն է՝ նվազեցնել լարումն ու թշնամական դրսևորումները, խաղաղ լուծումներ գտնել»,- այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ Ջեյմս Ապաթուրայն անդարադարձավ ապրիլյան պատերազմից հետո հնչող կարծիքներին, թե իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ գնալով լարվում է, դառնում է պայթյունավտանգ։ «Մենք պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում Վրաստանի մեր գրասենյակից, որը պատասխանատու է այս տարածաշրջանի համար: Վերջերս զինված բախումների մակարդակները ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակի չի ներկայացված ու չեմ էլ կարող ես այս ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումը ՄԽ ջանքերին սատարելն է: Մենք, անշուշտ, կսատարենք՝ ՄԽ-ին, երկրների ջանքերին՝ խաղաղ կարգավորելու այս խնդիրը»,- հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հստակ աջակցում է Ադրբեջանին, Ապաթուրայը պատասխանեց՝ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետություները հանդես են գալիս միասնաբար»: «Պարզ է, որ տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ մեր դաշնակիցները տարբեր հարաբերություններ ունեն, բայց կարևորն այն է, որ չնայած այդ տարամետ դիրքորոշումներին՝ բոլոր դաշնակիցներն ընդունում են ու սատարում են ՆԱՏՕ-ի հետևողական, բարեկամական, հուսալի հարաբերությունները Հայաստանի հետ»,- շեշտեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր