211652_close_icon
views-count18182 դիտում article-date 19:44 13-06-2017

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար: Դեռևս տարվա սկզբից ՍԱՊԾ-ն նախաձեռնել էր մի շարք հանդիպումներ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հետ՝ նրանց ներկայացնելով սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները և տեղեկացնելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերն առաջիկայում շրջանառության մեջ դնելու պահանջի մասին: Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջը կգործի արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրերի ձեռքբերման ժամանակացույց [b]ՀԱՑ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ[/b] 1) Պետական գնումներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից 2) Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից 3) Երևան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարներ և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) 2017 թվականի սեպտեմբերի 1-ից 4) Երևան քաղաքի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից 5) Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրեր 2017 թվականի նոյեմբերի 1-ից 6) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի ապրիլի 1-ից 7) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, 2018 թվականի ապրիլի 1-ից 8) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) 2018 թվականի ապրիլի 1-ից 9) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ 2018 թվականի ապրիլի 1-ից [b] ՄԻՍ[/b] 1) Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից 2) Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից 3) Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից 4) Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից 5) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից 6) ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից

Նմանատիպ նյութեր