12711 դիտում
19:58 23-08-2017
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար:
Դեռևս տարվա սկզբից ՍԱՊԾ-ն նախաձեռնել էր մի շարք հանդիպումներ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հետ՝ նրանց ներկայացնելով սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները և տեղեկացնելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերն առաջիկայում շրջանառության մեջ դնելու պահանջի մասին:
Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջը կգործի արդեն այս տարվա [url=http://snund.am/%D5%BD%D5%A5%D5%BA%D5%BF%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-1-%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D6%81%D5%A8-%D6%87-%D5%B4%D5%AB%D5%BD%D5%A8-%D5%AF%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A5%D5%B6/]սեպտեմբերի 1-ից[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18182 դիտում
19:44 13-06-2017
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
2154 դիտում
10:56 06-09-2019
2019թ. հուլիսին գնաճը կազմել է 2,8%, հացը թանկացել է 5,5%-ով, միսը՝ 3,1%-ով, թռչնամիսը՝ 13,6%-ով. «Փաստ»
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»