211652_close_icon
views-count2365 դիտում article-date 20:24 13-06-2017

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով սկսվել է քննարկման ընթացակարգ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց՝ 2017 թվականի հունիսի 12-ի՝ Զ. Զանյանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և Վ. Գերավետյանի հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 13-ին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս պահման պայմանները և առողջական վիճակը, ինչպես նաև նրանց առողջությանը վերաբերող բժշկական փաստաթղթերը: Կալանավորված անձանց բարձրացրած հարցերը տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարություն: Կալանավորված անձանց բացատրվել են իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները և արդյունավետ միջոցները, բաց նամակում և հայտարարության մեջ նշված խնդիրների վերաբերյալ նրանց տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր