211652_close_icon
views-count3153 դիտում article-date 15:23 15-06-2017

«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Հրազդանում փոխվեց երկաթգծի տարածքի սնուցման սխեման. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության, ինչպես համակարգում են ասում՝ «Գոտիավորման խմբի» մասնագետների ուսումնասիրությունների հասցեն այս անգամ Հրազդանի Երկաթգծի տարածքն էր. կասկածում էին, որ այստեղ առկա է զգալի ջրակորուստ: Ջրաքանակի չափումները և ջրագծերում կորուստների հայտնաբերման ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չէին սխալվում: Բանն այն է, որ «Մաքրավանի» պոմպակայանից եկող եւ դեպի Միկրո ու Կենտրոն թաղամասերը ձգվող ջրատարին տասնամյակներ առաջ միացված է եղել 3կմ երկարությամբ 500մմ տրամագծով պողպատե ջրագիծ, որի նպատակը այն տարիներին աշխույժ կյանքով ապրող Երկաթգծի տարածքի ջրամատակարարումն էր: Սակայն այստեղ ներկայումս բնակվում է ընդամենը մի քանի տասնյակ ընտանիք: Մինչդեռ նշված ջրագծի վրա առկա բազում վթարների պատճառով տրվող վայրկյանում 26 լիտր ջրից սպառողին էր հասնում միայն 3-ը: Խողովակաշարում մշտապես ստիպված էին ապահովել 7մթն ճնշում, ինչը տեխնիկական խնդիրներ էր առաջացնում թե բաշխիչ ցանցում եւ թե բնակարաններում: Ահա եւ որոշվեց փոխել Երկաթգծի տարածքի սնուցման սխեման: Միկրո և Կենտրոն թաղամասերի օրվա կարգավորիչ ջրամբարները /ՕԿՋ/ սնուցող պոմպակայանից դուրս եկող ջրագծին միացվեց հատուկ այս նպատակով կառուցված 145 մետր երկարությամբ 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակ, տեղադրվեց ճնշման կարգավորիչ փական, ինչը թույլ տվեց ապահովել նշված թաղամասերի առանձին ջրամատակարարումը: Այսպիսով 3կմ-անոց վթարված ու հնամաշ ջրագիծը դարձավ ավելորդ եւ հանվեց շահագործումից: Արդյունքում հնարավոր եղավ վայրկյանում խնայել 23 լիտր ջրաքանակ՝ այն ուղղելով Միկրո և Կենտրոն թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր