211652_close_icon
views-count59276 դիտում article-date 10:56 16-06-2017

Դատարանը կալանավորեց Ալավերդիում «վենդետայի» 26-ամյա հեղինակին, ով դատարան էր բերվել ոստիկանության հսկողությամբ և դատարանից տեղափոխվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանը, ով կասկածվում է համաքաղաքացի, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանին սպանելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալ Վ. Դավթյանը դատարան էր տեղափոխվել ուժեղացված հսկողությամբ, ում անվտանգությունը ղեկավարում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Լոռու մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալի նկատմամբ։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց միջնորդությունը և կասկածյալը վերցվեց երկամսյա կալանքի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ երեկոյան նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/14/1069914/]հայտնել [/url]էր, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցների հսկողությամբ Ալավերդի քաղաքի «Կատա» սուպերմարկետի մոտ էր բերվել Ալավեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Դավթյանը: Մոտ 30-ից ավելի ոստիկանների հսկողությամբ, նշված վայրում տեղի էր ունեցել քննչական փորձարարություն, որի ժամանակ Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանին սպանելու կասկածանքով ձերբակալված կասկածյալ Վ. Դավթյանը մատնացույց էր արել, թե որտեղ և ինչ հանգամանքներում էր հրազենով սպանել Կ. Փիրուզյանին: Ինչպես ավելի վաղ Ալավերդիից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր