211652_close_icon
views-count70029 դիտում article-date 22:43 14-06-2017

Ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Ալավերդիում տեղի ունեցավ աղմկահարույց սպանության վայրի քննչական փորձարարություն. դեպքի վայր էր բերվել սպանություն կատարողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցների հսկողությամբ Ալավերդի քաղաքի «Կատա» սուպերմարկետի մոտ բերվեց Ալավեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Դավթյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 30-ից ավելի ոստիկանների հսկողությամբ, նշված վայրում տեղի ունեցավ քննչական փորձարարություն, որի ժամանակ Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանին սպանելու կասկածանքով ձերբակալված կասկածյալ Վ. Դավթյանը մատնացույց էր անում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է հրազենով սպանել Կ. Փիրուզյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069741/]ավելի վաղ [/url]Ալավերդիից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։ Տեղում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, որտեղ հայտնաբերվել էր հրազեն և կային կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։ Կրակոցների հետքեր էին հայտանբերվել նաև սուպերմարկետի ապակիների վրա։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ սպանության վայր էին ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանն ու Թումանյանի դատախազ Արմեն Շիրինյանը։ Տեղում աշխատում էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ։ Սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել էին ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մի քանի անգամ կրակել էր իր զոհի վրա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր