211652_close_icon
views-count2466 դիտում article-date 14:11 16-06-2017

ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարությունը

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ: ՊԵԿ նախագահի հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ և անխոչընդոտ իրականացում: Մասնավորապես հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Ըստ անհրաժեշտության բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային մաքսային մարմիններում: Միաժամանկ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաև ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները և հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաև տեղեկատվական վահանակներում:

Նմանատիպ նյութեր