211652_close_icon
views-count33124 դիտում article-date 17:49 16-06-2017

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Յոնջլախցի Նորոյի» հերթական դատական նիստը, որին այդպես էլ չներկայացան ամբաստանյալների պաշտպանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ՝ Նորայր Ղազարյանի ու Արտակ Հայրապետյանի գործով: Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.09.2016թ ժամը 21:00-ի սահմաններում Անդրանիկի 149 շենքի 20 բնակարանին հարակից իրեն պատկանող կիսակառույց տան առաջին հարկում իր ազգական՝ Արտակ Հայրապետյանի և մյուսների միջև գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Վահե Գևորգյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է Գևորգյանի կրծքավանդակի աջ շրջանին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից Գևորգյանը հիվանդանոցում մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանին անհայտ պատճառներով նիստին այդպես էլ չներկայացան ամբաստանյալների պաշտպանները: Նախագահողը նույնիսկ ընդմիջում հայտարարեց, դատավորի աշխատակազմը փորձեց պարզել պաշտպանների չներկայանալու պատճառները: Գործով ամբաստանյալներից՝ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Ամբաստանյալ Արտակ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է, իսկ Արտակ Հայրապետյանինը՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ պաշտպաններից մեկը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել, իսկ մյուսի հետ այդպես էլ հնարավոր չեղավ կապ հաստատել, նա զանգերին չի պատասխանում և դատական հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 10-ին, ժամը 12:30-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր