68906 դիտում
19:00 31-05-2017
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեական աշխարհում վարկաբեկված «Յոնջլախցի Նորոյի» առաջին դատական նիստը դատախազի չներկայանալու պատճառով հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Նորայր Ղազարյանի (Յոնջլախցի Նորո) և նրա ազգական Արտակ Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի դատավարության առաջին նիստը:
Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.09.2016թ ժամը 21:00-ի սահմաններում Անդրանիկի 149 շենքի 20 բնակարանին հարակից իրեն պատկանող կիսակառույց տան առաջին հարկում իր ազգական՝ Արտակ Հայրապետյանի և մյուսների միջև գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Վահե Գևորգյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է Գևորգյանի կրծքավանդակի աջ շրջանին, ինչի հետևաքով ստացած վնասվածքներից Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին չէր ներկայացել դատախազը և դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, որպեսզի փորձեն կապ հաստատել նրա հետ:
Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ իրեն չհաջողվեց կապ հաստատել, նա զանգերին չի պատասխանում և դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 16-ին, ժամը 12:30-ին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102839/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը:
Վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ:
կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:
Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2558 դիտում
13:03 23-09-2014
Գարիկ Ավագյանը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ