6677 դիտում
10:15 17-06-2017
Արտաշատի քաղաքապետարանի որոշումներում նշվում է հրաժարական տված Արգամ Աբրահամյանի անունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը:
Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ գրված է Արգամ Աբրահամյանի անուն-ազգանունը: Եթե տեխնիկական վրիպակ է, ապա կարելի էր գոնե մի քանի անգամից հետո նկատել, որ քաղաքապետն այլևս Արգամ Աբրահամյանը չէ, և կարգի բերել կայքը:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
28301 դիտում
21:51 08-04-2020
Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
3126 դիտում
12:02 23-05-2015
Արտաշատի քաղաքապետի ընտրապայքարում մնացել է միայն Արգամ Աբրահամյանը
3162 դիտում
18:29 01-07-2015
Այսօր առաջին անգամ Արտաշատ մտա որպես Արտաշատի քաղաքապետ. Արգամ Աբրահամյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը