3576 դիտում
14:08 19-06-2017
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենների խորհրդի նախագահին և գլխավոր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
19:40 08-11-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ
4618 դիտում
16:17 23-10-2020
Զինվորական քողարկող ցանցեր գործելու համար անհրաժեշտ են դարպասային ցանցեր. ԲԿՄԱ
3275 դիտում
16:07 03-12-2016
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենին
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը